Տարածաշրջանային

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին 

1 րոպեի ընթերցում

Ադրբեջանի ԱԳՆ-ն բացատրություն տալու է կանչել Բաքվում Վրաստանի դեսպանին 

ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բաքվում Վրաստանի դեսպանը կանչվել է Ադրբեջանի արտաքին գործերի նախարարություն՝ սահմանին տեղի ունեցած միջադեպի առիթով: «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին տեղեկացնում է ՏԱՍՍ-ը:

Նախարարությունը նշել է, որ դեսպանը կանչվել է Ադրբեջանի սահմանին պետական սահմանը խախտող մի խումբ անձանց կողմից Քեշիշչիդաղի քարանձավային համալիրում ծառայող սահմանապահ ծառայության վրա հարձակման կապակցությամբ: Դեսպանին խնդրել են բացատրություն տալ:

Ավելի վաղ սահմանապահ ծառայությունից նշել են, թե սահմանապահ զորքերի ծառայության տարածքում վրացի քաղաքացիների մասնակցությամբ միջադեպ է եղել:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում