Միջազգային

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը

2 րոպեի ընթերցում

ԵՄ-ի երկրների ԱԳ նախարարները կքննարկեն Իրանի շուրջ իրադրությունը
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիության 28 երկրների արտաքին գործերի նախարարությունների ղեկավարների նիստի գլխավոր թեման կդառնա Իրանի եւ այդ երկրի միջուկային ծրագրի շուրջը Գործողությունների համատեղ համապարփակ պլանի (ԳՀՀՊ) շուրջն իրադրությունը, նիստ, որը կդառնա վերջինը ԵՄ-ի կառույցներում ամառային արձակուրդից առաջ: Ինչպես նախօրյակին լրարգողներին հայտնել Է Միության ներկայացուցիչը, նախարարները կքննարկեն ԱՄՆ-ի եւ Իրանի միջեւ լարված հարաբերությունների, ինչպես նաեւ ԳՀՀՊ-ի շրջանակներում իր պատավորությունների կրճատման մասին Թեհրանի վերջին հայտարարությունների հետեւանքների պատճառով ռազմական Էսկալացիայի ռիսկի նվազման ուղիները, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:

Բացի դրանից, ԵՄ-ի խորհրդի օրակարգում Է Կիպրոսի բացառիկ տնետեսական գոտում Թուրքիայի կողմից սկսված հորատման հարցը, որին ի պատասխան Բրյուսելը միջոցներ Է պատրաստում Անկարայի նկատմամբ:

ԵՄ-ի խորհրդի ներկայացուցչի խոսքով՝ ԱԳ նախարարությունների ղեկավարները «կկենտրոնան Պարսից ծոցի շրջանում «լարված իրադրության վրա» եւ «կքննարկեն այն վրիպումների գյություն ունեցող ռիսկի նվազն ուղիները, որոնք կարող են հանգեցնել ռազմական Էսկալացիայի»:

Ինչպես հայտնել Է դիվանագետը, նախարարները տարածաշրջանում կողմերին կոչ կանեն «առավելագույն զսպվածության» եւ կքննարկեն միջուկային գործաքի հետ կապված իրադրությունը: «Մենք ակնկալում ենք, որ Իրանը կվերադառնա ԳՀՀՊ-ի լիակատար իրականացմանը: Եվ շարունակում ենք ափսոսալ Իրենի դեմ ԱՄՆ-ի պատժամիջոցների համար»,- հավելել Է նա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում