Միջազգային

Սոմալիում հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ

1 րոպեի ընթերցում

Սոմալիում հյուրանոցի վրա իրականացված հարձակման հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ

ԵՐԵՎԱՆ, 13 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սոմալիի Կիսմայո քաղաքում հյուրանոցի վրա իրականացված հարձակման և պայթյունի հետևանքով մահացել է առնվազն 10 մարդ: Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է Associated Press գործակալությունը:

Տեղական իշխանությունների ներկայացուցիչ Աբդի Ահմեդը հայտարարել է, որ զոհերի մեծ մասը հյուրանոցի մշտական հյուրերից են եղել:

Նշվում է, որ կատարվածի պատասխանատվությունը ստանձնել է իսլամիստական «Աշ-Շաբաբ» խմբավորումը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում