Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   22 Հուլիս

Այս տարվա առաջին եռամսյակում Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով


ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Ֆեյսբուք» սոցիալական ցանցում «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության էջում ներկայացվել է եվրոպական երկրների 2019 թվականի առաջին եռամսյակի ՀՆԱ-ի աճի տվյալների համադրություն, ըստ որի, Հայաստանը Եվրոպայի առաջատարն է ՀՆԱ-ի աճով: Այն կազմել է 7,1 տոկոս։

Ինչպես փոխանցում է «Արմենպրես»-ը, երկրորդ հորիզանականում ՀՆԱ-ի 5,2 տոկոս աճով Հունգարիան է, երրորդը՝ 5 տոկոս աճով Ռումինիան է: ՀՆԱ-ի 4,7 տոկոս աճով չորրորդ և հինգերորդ տեղերը կիսում են Լեհաստանը և Վրաստանը:

Ուշադրություն՝ լուրի առաջին պարբերությունը խմբագրվել է։




Լրահոս

Բոլոր նորությունները    


Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
Яндекс.Метрика
Էջի կարգավորումներ