Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 137 անձ

 Թուրքիայում Գյուլենին հարելու մեղադրանքով ձերբակալվել է 137 անձ

ԵՐԵՎԱՆ, 2 ՀՈՒԼԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ստամբուլում, Իզմիրում, Քոջաելիում և Քոնիայում հուլիսի 2-ի առավոտյան ժամերին թուրքական ոստիկանական ուժերի իրականացրած գործողությունների շրջանակներում Ֆեթուլլահ Գյուլենի քարոզած գաղափարախոսությանը հարելու մեղադրանքով 137 անձ է ձերբակալվել:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը՝ վկայակոչելով թուրքական «Hurriyet»-ը, հարցաքննության նպատակով Ստամբուլում ձերբակալվել է 40 զինվորական:

Իզմիրում, Քոնիայում և Քոջաելիում ձերբակալվածների ընդհանուր թիվը հասնում է 97-ի: Նրանք մեղադրվում են Գյուլենի քարոզած գաղափարներին հարելու մեջ:

Պաշտոնական Անկարան չափավոր իսլամի քարոզիչ Ֆեթուլլահ Գյուլենին և նրա հետևորդներին մեղադրում է 2016թ. հուլիսի 15-ին տեղի ունեցած ռազմական հեղաշրջման փորձ կազմակերպելու մեջ: Գյուլենը երկար տարիներ է, ինչ բնակվում է ԱՄՆ-ում, սակայն դեռևս որոշակի ազդեցություն ունի Թուրքիայում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am