Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին
1 րոպեի ընթերցում
![Արսեն Թորոսյանն այցելել է Ադրբեջանից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին](http://armenpress.am/resized/480/static/news/b/2019/06/980361.jpg)
ԵՐԵՎԱՆ, 30 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ առողջապահության նախարար Արսեն Թորոսյանը այցելել է Ադրբեջանի կողմից Հայաստան վերադարձված Զավեն Կարապետյանին։
Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ առողջապահության նախարարությունից,նախարարը ծանոթացել է Կարապետյանի առողջական վիճակին։ Վերջինս իրեն լավ է զգում և գտնվում է բժիշկների անմիջական հսկողության ներքո։
Հայաստանի իշխանությունների և Հայաստանում ԿԽՄԿ պատվիրակության ներկայացուցիչներին հունիսի 28-ին փոխանցվել Է 2017թ. հունիսի 20-ին չբացահայտված պայմաններում Ադրբեջանի տարածքում հայտնված ՀՀ քաղաքացի Զավեն Կարապետյանը:
Հայաստանը ևս Ադրբեջանին է փոխանցել սահմանն ապօրինի հատած անձի: