Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների թեկնածու առաջադրելու իրավունք տվող օրինագիծը

 Առաջին ընթերցմամբ ընդունվեց ԱԺ խմբակցություններին ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների 
թեկնածու առաջադրելու իրավունք տվող օրինագիծը

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն առաջին ընթերցմամբ ընդունեց խորհրդարանի նախագահ Արարատ Միրզոյանի առաջարկած օրենքի նախագիծը, որով նախատեսվում է ինքնավար մարմինների ձևավորման հարցում կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը: Նախագծով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:

«Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ընդունվեց 84 կողմ և 33 դեմ ձայներով: «Լուսավոր Հայաստան» խմբակցության ներկայացուցիչ Անի Սամսոնյանը քվեարկությունից առաջ հայտնեց, որ իրենք դեմ են քվեարկելու ներկայացված նախագծին:

«Ակնհայտ է, որ ուզում եք նախագծով ընդլայնել ընդդիմության լիազորությունները, բայց մենք ասում ենք, որ կարգավորումներում մենք տեսնում ենք խնդիր, և այդ խնդիրների ու մտահոգությունների վերաբերյալ մենք ներկայացնում ենք գրավոր գաղափարներ։ Նախագիծն ունի դրական նպատակ, բայց մտահոգություն ենք տեսնում, որ ընդդիմության համար միասնական թեկնածու ներկայացնելը շատ խնդրահարույց է։ Մենք այս օրենքի նախագծին դեմ ենք քվեարկելու»,- ասաց Սամսոնյանը:

Օրենքի նախագծով առաջարկվում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ թափուր պաշտոններում, բացառությամբ այդ մարմինների առաջին կազմերի, թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականությամբ վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա ԱԺ-ի կառավարող, ապա ընդդիմադիր խմբակցություններին:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am