Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

ԱԺ նախագահն առաջարկում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների թեկնածու առաջադրելու իրավունք տալ նաև ԱԺ խմբակցություններին

ԱԺ նախագահն առաջարկում է ՏՄՊՊՀ և ՀԾԿՀ անդամների թեկնածու առաջադրելու 
իրավունք տալ նաև ԱԺ խմբակցություններին

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանն առաջարկում է ինքնավար մարմինների ձևավորման հարցում կտրուկ բարձրացնել ԱԺ-ի դերը: Նախագծով առաջարկում է Տնտեսական մրցակցության պաշտպանության պետական հանձնաժողովի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամի թափուր պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա՝ ԱԺ-ի կառավարող, հետո՝ ընդդիմադիր խմբակցություններին:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ԱԺ կանոնակարգ սահմանադրական օրենքում լրացումներ կատարելու և կից ներկայացված օրենքների նախագծերի փաթեթն ԱԺ-ում առաջին ընթերցմամբ ներկայացրեց նախագծի հեղինակ, Ազգային ժողովի նախագահ Արարատ Միրզոյանը:

«Եթե մեկ նախադասությամբ ձևակերպեմ փոփոխությունների հիմնական նպատակը, ապա պետք է ասեմ, որ այդ նպատակը հետևյալն է՝ խորհրդարանական կառավարմամբ պայմանավորված՝ ԱԺ-ի դերի կտրուկ բարձրացումն ինքնավար մարմիններին ձևավորման հարցում, նաև ԱԺ-ի դերի բարձրացման շրջանակներում առանձնապես ընդդիմադիր խմբակցությունների և իշխանական խմբակցությունների դերակատարման հատուկ ընդգծումը, ինչպես նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի շուտափույթ ձևավորումը: ՏՄՊՊՀ-ի և Հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովի անդամների թեկնածուներին գործող կարգով առաջադրում էր վարչապետը, հաստատում Ազգային ժողովը: Հիմա ես առաջարկում եմ թափուր պաշտոններում, բացառությամբ այդ մարմինների առաջին կազմերի, թեկնածու առաջադրելու իրավունքը հերթականորեն վերապահել կառավարությանը՝ վարչապետի փոխարեն, ապա ԱԺ-ի կառավարող, ապա ընդդիմադիր խմբակցություններին»,-ներկայացրեց Միրզոյանը:

Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի դեպքում Միրզոյանը ևս այս բաշխումն է առաջարկում: Նախ՝ առաջարկում է, որ Կոռուպցիայի կանխարգելման մարմինը ձևավորվի գործադիր, օրենսդիր և դատական իշխանությունների կողմից առաջադրված թեկնածուների կողմից՝ այն տարբերությամբ, որ այստեղ այդ մեխանիզմով կարելի է ձևավորել նաև առաջին կազմը: Եվ առաջին կազմի 6-ական տարի լիազորությունների ժամկետով երկու անդամների պաշտոնում թեկնածու առաջադրելու իրավունք առաջարկում է վերապահել ԱԺ կառավարող խմբակցությունը, 4 տարի լիազորությունների ժամկետով անդամին առաջադրելու իրավունքը՝ ընդդիմադիր խմբակցությանը, իսկ 3 տարի լիազորությունների ժամկետով անդամին՝ Բարձրագույն դատական խորհրդին:

Միրզոյանն առաջարկում է նաև Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին օժտել նոր գործառույթներով, որոնք ևս կտեղավորվեն դատաիրավական բարեփոխումների տրամաբանության մեջ: «Մասնավորապես առաջարկում եմ Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովին սահմանված դեպքերում և կարգով դատավորների և դատավորների թեկնածուների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություն ներկայացնել: Նույնն առաջարկում է նաև Հանրային ծառայության մասին օրենքի փոփոխությամբ՝ սահմանված դեպքերում և կարգով պետական պաշտոններում նշանակման ենթակա անձանց բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական բնույթի եզրակացություններ ներկայացնել»,-նշեց Միրզոյանն ու հավելեց, որ  դա ակնհայտորեն ուղղված է հակակոռուպցիոն մարմնի դերի բարձրացմանը,և պաշտոնյաների թափանցիկության, հաշվետվողականության աճին:

Նրա կարծիքով՝ այդ փոփոխություններով լրացուցիչ երաշխիքներ կձևավորվեն ԱԺ-ի, հատկապես ընդդիմադիր խմբակցությունների համար կարևոր մարմիններում իրենց թեկնածուներին առաջադրելու առումով, կարծում է, որ գործող մեխանիզմը իմիտացիոն բնույթ է կրում:

Առաջարկվում է ավելացնել նաև ինքնավար մարմինների անդամների աշխատավարձերի գործակիցը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am