Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Հունիսի 25-ին սպասվող իրադարձությունները

Հունիսի 25-ին սպասվող իրադարձությունները

ԵՐԵՎԱՆ, 25 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Արմենպրես» պետական լրատվական գործակալությունը ներկայացնում է այսօր սպասվող իրադարձությունները:

Այսօր՝ հունիսի 25-ին, ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանն աշխատանքային այցով Շվեյցարիայում է: Նա Ցյուրիխում մասնակցում է գիտության ու արվեստի միջազգային «STARMUS» փառատոնի բացմանը և հանդես կգա ելույթով:

Մասիս քաղաքում ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կմասնակցի Ֆրանկոֆոնիայի զբոսայգու և Ընտանեկան մարզահամալիրի բացման հանդիսավոր արարողությանը:

Իրան-ԱՄՆ կոնֆլիկտից բխող զարգացումները հայ փորձագետների, քաղաքագետների քննարկման առանցքում են: Հրավիրված մամուլի ասուլիսում թեմայի վերաբերյալ իրենց դիտարկումները կներկայացնեն ակադեմիկոս Արայիկ Սարգսյանը, իրանագետ Գոհար Իսկանդարյանը:

Երևանում կանցկացվի «Կուսակցությունների ֆինանսավորման եւ ընտրական վեճերին առնչվող հիմնախնդիրները Հայաստանում» թեմայով հանրային քննարկում։

Կոմիտասի թանգարան-ինստիտուտում կկայանա դաշնակահարուհի Լուսինե Խաչիկյանի մենահամերգը: Ծրագրում՝ հայ ժամանակակից կոմպոզիտորների ստեղծագործություններն են:

Այս և այլ թեմաների մասին կարող եք մանրամասն ընթերցել armenpress.am կայքէջում: Հետևեք մեզ նաև թվիթերում և ֆեյսբուքում:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am