«Եռաբլուր» պանթեոնի տարածքում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 10 ծառ
ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» պանթեոնի տարածքում հունիսի 18-ին բռնկված հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17։59-ին։
Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 5000 քմ խոտածածկ տարածքում այրվել է 50 խմ ծառի ճյուղ, 10 ծառ՝ մասամբ, 10 ծառ՝ ամբողջությամբ և 1 կրպակ (4 քմ)։
***
Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:
Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:
Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:
Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:
Ժամը 23:50-ից փրկարարները նշված հատվածում իրականացնում են հերթապահություն:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում