«Եռաբլուր» պանթեոնի տարածքում հրդեհի հետևանքով ամբողջությամբ այրվել է 10 ծառ

15:14, 19 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 19 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Եռաբլուր» պանթեոնի տարածքում հունիսի 18-ին  բռնկված հրդեհը մարվել է նույն օրը, ժամը 17։59-ին։

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԻՆ տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, 5000 քմ խոտածածկ տարածքում այրվել է 50 խմ ծառի ճյուղ, 10 ծառ՝ մասամբ, 10 ծառ՝ ամբողջությամբ և 1 կրպակ (4 քմ)։

***

Հունիսի 17-ին, ժամը 14:30-ին «911» ծառայությանն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Երևան քաղաքի Եռաբլուր պանթեոնի մոտակայքում. այրվում է խոտածածկ տարածք:

Հրդեհի բարդության «1-ԲԻՍ» կանչով դեպքի վայր են մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից չորս մարտական հաշվարկ, Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոնի արտակարգ իրավիճակների արձագանքման և օպերատիվ խմբերը:

Պարզվել է, որ 5000 քմ տարածքում այրվում է խոտածածկույթ և կուտակած խոտ:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատից ևս երկու մարտական հաշվարկ:

Ժամը 23:50-ից փրկարարները նշված հատվածում իրականացնում են հերթապահություն:


© 2009 ARMENPRESS.am