Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն
21:17, 17 Հունիս 2019
ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում:
«Ֆրանսիան հանդես է գալիս ոչ սանկցիաները հանելու օգտին…, սակայն պետք է խուսափել, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: Դա բացասական կազդեր այն նպատակի վրա, որին մենք ձգտում ենք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների վրա, այն բոլոր մարդկանց, ովքեր տեսում են ԵԽ-ն որպես իրենց իրավունքների պաշտպան»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում