Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն

Armenpress 21:17, 17 Հունիս, 2019

ԵՐԵՎԱՆ, 17 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ֆրանսիան կողմ չէ Եվրոպայի խորհրդից Ռուսաստանի դուրս գալուն, քանի որ այն կհակասի ՌԴ քաղաքացիների շահերին: «Արմենպրես»-ի հաղորդմամբ, ՏԱՍՍ գործակալությունը տեղեկացնում է, որ այս մասին հայտարարել է Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնը Ուկրաինայի նախագահ Վլադիմիր Զելինսկու հետ հանդիպումից հետո հրավիրված ասուլիսում: 

«Ֆրանսիան հանդես է գալիս ոչ սանկցիաները հանելու օգտին…, սակայն պետք է խուսափել, որ Ռուսաստանը դուրս գա Եվրոպայի խորհրդից: Դա բացասական կազդեր այն նպատակի վրա, որին մենք ձգտում ենք, ինչպես նաև ՌԴ քաղաքացիների վրա, այն բոլոր մարդկանց, ովքեր տեսում են ԵԽ-ն  որպես իրենց իրավունքների պաշտպան»,-ասել է Ֆրանսիայի նախագահը:

 



Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am