Երևանում՝ 11:07,   18 Մայիս 2024

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ

Նախագահ Սարգսյանը շնորհավորել է Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ
ԵՐԵՎԱՆ, 15 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության նախագահ Արմեն Սարգսյանը շնորհավորել է Չինաստանի Ժողովրդական Հանրապետության նախագահ Սի Ծինփինին՝ ծննդյան օրվա առթիվ:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ նախագահի աշխատակազմի հասարակայնության հետ կապերի վարչությունից, նախագահ Սարգսյանը մասնավորապես նշել է, որ Հայաստանը մեծապես կարևորում է Չինաստանի հետ տարբեր ոլորտներում համագործակցության հետևողական զարգացումը և ընդլայնումը: 

«Վստահ եմ, որ հայ-չինական ավանդական բարեկամական հարաբերություններն ապագայում ևս կշարունակեն ամրապնդվել և խորանալ՝ ի շահ մեր պետությունների և ժողովուրդների»,-ընդգծել է նա և նորանոր հաջողություններ ու ամենայն բարիք մաղթել գործընկերոջը։

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am