1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Հայկ Մարությանը չի բացառում «Սանիթեք»-ի հետ պայմանագրի լուծումը

 Հայկ Մարությանը չի բացառում «Սանիթեք»-ի հետ պայմանագրի լուծումը

ԵՐԵՎԱՆ, 12 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարողանում սպասարկել Երևան քաղաքը, քաղաքապետարանն ամեն ամիս թերի կատարած աշխատանքի համար տուգանում է ընկերությանը: Քաղաքապետը չի բացառում պայմանագրի լուծարումը: «Արմենպրես»-ի հաղորդմամբ` այս մասին Ազգային ժողովում լրագրողների հետ զրույցում ասաց Երևանի քաղաքապետ Հայկ Մարությանը:

«Ուզում եմ տեղեկացնել, որ իմ պաշտոնավարման հենց առաջին օրից փորձել եմ «Սանիթեք» ընկերության հետ գալ այնպիսի իրավիճակի, որ իրենք կարողանան պատշաճ որակով կատարել իրենց ծառայությունը: Շաբաթական մեկ անգամ մեծ հանդիպումների շարան է եղել, որին անձամբ ես էի մասնակցում, որ հասկանայի, թե ինչ խնդիրներ ունենք այդտեղ, և քաղաքապետարանն ինչով կարող է, աջակցել է ընկերությանը: Ես ձեզ վստահեցնում եմ` մենք մեր կողմից արել ենք ամեն ինչ, սակայն «Սանիթեք» ընկերությունն այլևս չի կարող սպասարկել, սպասարկելու այդ կարողությունը չունի, և դա տեսնում ենք բոլորս»,-ասաց Մարությանը:

Նրա  կարծիքով՝ այնպես չէ, որ ընկերությունը չի ցանկանում, պարզապես չի կարողանում սպասարկել: «Նրանց մեքենաների, աշխատուժի քանակը, տեխնիկական իրավիճակը, մեքենաների վիճակը գրեթե հասել է 0-ի: Նրանք ասում են, որ օրական աղբահանության համար ուղարկում են 12-18 մեքենա, բայց դրանց մեծ մասը ճանապարհի կեսից ուղղակի խափանվում և հետ է վերադառնում ավտոտնակ: Փոքր քանակությամբ մեքենաներ են կարողանում սպասարկել քաղաքը: Եվ այն, ինչ տեսնում ենք այսօր, դրա ուղիղ արդյունքն է»,-նշեց քաղաքապետը:

Մարությանի վստահեցմամբ` քաղաքապետարանը փորձել է օգնել, ամեն ինչ արել է այդ ուղղությամբ, սակայն ընկերությունը նոր գումարներ չի ներդնում: Նա նշեց, որ պայմանավորվածություն ունեին աղբամանների քանակն ավելացնելու համար, որը, սակայն, չեն կատարել: «Ըստ պայմանագրի քաղաքում պետք է լինի 8 հազար աղբաման, այսօր երևի թե առկա Է 5 հազարը, որոնց վիճակը շատ վատ է: Նրանք խոստացան, որ տարվա ընթացքում 1500 աղբաման կբերեն: Եվ միանգամից տապալեցին ժամանակացույցը: Ես հասկացա, որ այդ մարդիկ չեն կարողանում կամ ցանկություն չունեն համագործակցելու քաղաքի հետ, իսկ քաղաքը չի կարող անվերջ սպասել մի ընկերության»,-ասաց քաղաքապետն ու նշեց, որ  ամեն ամիս թերի կատարած աշխատանքի համար տուգանում են ընկերությանը: Այս  ամիս տուգանել են 26 մլն դրամով, անցյալ ամիս` 13 մլն դրամով: 

Մարությանը շեշտեց` «Սանիթեքն» ունի պայմանագիր, ըստ որի՝ պետք է իրականացնի Երևանի ամբողջ աղբահանությունը, ամբողջ սանմաքրումը, ամբողջ ձնամաքրումը: Սակայն քանի որ դա քաղաքապետարանի ուղիղ պարտականությունն է, իրենք կողքից իրականացնում են դա, օգնում են ընկերությանը:

Քաղաքապետարանը ստեղծում է բյուջետային հիմնարկ: Հարցին` եթե քաղաքի մաքրման աշխատանքներն ընթանան նույն կերպ, չի բացառվում արդյոք, որ կարող են լուծել պայմանագիրը, Մարությանն ասաց` այո: «Իհարկե, չի բացառվում, եթե ընկերությունը չի կարող կատարել իր պարտականությունները»,-նշեց Մարությանն ու հավելեց` այնուամենայնիվ, ժամանակը ցույց կտա` կլուծեն, թե ոչ:

Նա նշեց` թեև իրատեսական չէ, սակայն եթե կարճ ժամանակում ընկերությունը հասցնի կատարել խոստացածը, չեն լուծի, այդուհանդերձ պայմանագիրը լուծելու համար բավարար բազմաթիվ կետեր կան:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]