Երևանում՝ 11:07,   21 Մայիս 2024

Ջորջ Մարտինն սկսել Է զբաղվել տեսախաղով՝ չավարտելով «Գահերի խաղը»

Ջորջ Մարտինն սկսել Է զբաղվել տեսախաղով՝ չավարտելով «Գահերի խաղը»

ԵՐԵՎԱՆ, 11 ՀՈւՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ամերիկացի գրող, «Սառույցի եւ Կրակի երգը» շարքի հեղինակ Ջորջ Մարտինը պարտավորագիր Է կնքել «Elden Ring» խաղն ստեղծողների հետ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, հայտնել Է The Independent-ը:
Երկրպագուները, որոնք անհամբերությամբ սպասում են «Սառույցի եւ Կրակի երգը» շարքի եզրափակիչ գրքերին, ստիպված են Էլի սպասել: Չնայած այն բանին, որ Ջորջ Մարտինը քանիցս ասել Է, թե ջանադրաբար աշխատում Է դրանք գրելու վրա, այժմ նա տրվել Է տեսախաղին:
Նոր դերային Էքշենը դարձել Է գրողի առաջին նախագիծը, որը կապված չԷ «Գահերի խաղի» հետ: Մարտինը FromSoftware-ի մշակողներին օգնել Է ստեղծելու վիրտուալ ֆենթեզի-աշխարհ:
Խաղի դեբյուտային թրեյլերը ներկայացրել են E3 2019 ցուցահանդեսում, հաղորդել Է ՌԻԱ Նովոստին:

Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am