Հասարակական

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

1 րոպեի ընթերցում

Արդարադատության նախարարությունը հանրային քննարկման է ներկայացրել Հակակոռուպցիոն ռազմավարության նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության արդարադատության նախարարությունը www.e-draft.am հարթակում քննարկման է ներկայացրել հանրային լայն պահանջի արդյունքում լրամշակված «ՀՀ հակակոռուպցիոն ռազմավարությունը և դրա իրականացման 2019-2022 թվականների միջոցառումների ծրագիրը հաստատելու մասին» Կառավարության որոշման նախագիծը՝ https://www.e-draft.am/projects/1733?fbclid=IwAR0Jk0yLAsuPUOm4bkIBAgowm6UnF2r4ib1u0upMUAET0FV7j3mMkG7J0hA:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ արդարադատության նախարարության տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից, ռազմավարությամբնախանշվում են հակակոռուպցիոն քաղաքականության առաջիկա տարիների ուղղությունները, ինչպես նաև հակակոռուպցիոն ինստիտուցիոնալ համակարգը:

Նախագծով կոռուպցիայի դեմ պայքարի հիմնական երեք ուղղություններն են՝ կոռուպցիայի կանխարգելումը, կոռուպցիոն հանցագործությունների բացահայտումը և հակակոռուպցիոն կրթությունն ու իրազեկում:

Արդարադատության նախարարությունն ակնկալում է շահագրգիռ բոլոր կողմերի ակտիվ մասնակցությունը՝ լավագույն Ռազմավարությունը մշակելու նպատակով:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում