Երևանում՝ 11:07,   26 Ապրիլ 2024

ԱԺ-ն պետբյուջեից հատկացված միջոցները ծախսել է մոտ 91 տոկոսով

ԱԺ-ն  պետբյուջեից հատկացված միջոցները ծախսել է մոտ 91 տոկոսով

ԵՐԵՎԱՆ, 10 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովը 2018 թվականին պետբյուջեից հատկացված 4 մլրդ 900 մլն 141 հազար  դրամից ծախսել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամը: Երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական  ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ և ընդունելություններ չեն կատարվել:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ԱԺ մշտական հանձնաժողովների համատեղ նիստում 2018-ի պետական բյուջեի կատարման մասին հաշվետվությունը ներկայացնելիս՝ ասաց Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար, գլխավոր քարտուղար Տիգրան Գալստյանը:

«ՀՀ ազգային ժողովի 2018 թվականի հաստատված բյուջեն հինգ ծրագրի գծով կազմել է 4 մլրդ 899 մլն 441 հազար դրամ: Տարվա ընթացքում Ֆրանկոֆոնիայի 17-րդ գագաթնաժողովի կազմակերպման և անցկացման աշխատանքների պատշաճ իրականացման և դրսևորած բարձր պատասխանատվության համադրմամբ պարգևատրմամբ խրախուսելու նպատակով ՀՀ կառավարութան պահուստային ֆոնդից հատկացվել է 1 մլն 299 հազար դրամ: Դրա արդյունքում ԱԺ ճշգրտված բյուջեն կազմել է 4 մլրդ 900 մլն 141 հազար  դրամ: 2018թ. փաստացի ծախսը կազմել է 4 մլրդ 496 մլն 511 հազ դրամ կամ բյուջեն կատարվել է 91.8 տոկոսով՝ մի շարք ծրագրային միջոցառումներով »,-ներկայացրեց Գալստյանը:

Աշխատակազմի և պատգամավորների պահպանում ծրագրի մասով 2018թ. ճշտված  բյուջեն կազմել է 4 մլրդ 456 մլն 110 հազար դրամ, ծախսվել է 4 մլրդ 64 մլն 780 հազար դրամ, որից 2 մլրդ 946 մլն դրամը՝ 72.5 տոկոսը կազմում է աշխատանքի վարձատրությունը, իսկ 1 մլրդ 118 մլն դրամը մնացած ծառայությունները՝ կոմունալ, գործուղումներ, ներկայացուցչական ծախսեր և այլն: Բյուջեն այս մասով կատարվել է 91.2 տոկոսով, շեղումը կազմել է 391 մլն 330 հազար դրամ, որից 281 մլն դրամը բաժին է ընկնում արտասահմանյան գործողումներին և ներկայացուցչական ծախսերին: «Երկրում իրականացված թավշյա հեղափոխության, ինչպես նաև արտահերթ խորհրդարանական  ընտրություններով պայմանավորված մի շարք գործուղումներ և ընդունելություններ չեն կատարել»,-նշեց Գալստյանը:

2017թ. նկատմամբ 2018թ.  փաստացի ծախսը պակասել է 74 մլն 932 հազար դրամով կամ 1.81 տոկոսով: 0.8 տոկոսով նվազել է աշխատավարձը՝ կապված 6-րդ գումարման ԱԺ-ի պատգամավորական թվի փոփոխությամբ և հաստիքների կրճատմամբ:

Նա շեշտեց, որ աշխատակազմի ներկա ղեկավարությունը միայն տվյալների արձանագրող է, այսինքն` չի իրականացրել 2018թ. բյուջեն:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am