Ժամանակը Երևանում՝ 11:07:36,   15 Հոկտեմբեր

Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը

Նիկոլ Փաշինյանն առաջնահերթ է համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի 
տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը կարևորեց Հայաստանի համար համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` այս մասին Փաշինյանն ասաց հունիսի 7-ին Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգային տնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում։ «Հայաստանի նման երկրների համար շատ կարևոր է համաշխարհային տնտեսության կենտրոններին հասանելիության ինստիտուցիոնալիզացումը: Դա առաջին հերթին վերաբերվում է Ռուսաստանի հետ մեր համագործակցությանը և անդամակցությանը Եվրասիական տնտեսական միությանը: Մենք տրամադրված ենք Ռուսաստանի հետ ռազմավարական գործընկերության հետագա կատարելագործմանը և ԵԱՏՄ-ին մեր անդամակցությունն առավելագույնս արդյունավետ դարձնելուն: Այդ նպատակի համար մենք կգործադրենք բոլոր ջանքերը մեր միության անդամների միջև համագործակցության մեխանիզմները կատարելագործելու և ինտեգրացիան առավելագույնս խորացնելու համար: Սա հավասարապես վերաբերվում է նաև ՀԱՊԿ-ին մեր անդամակցությանը»,- ասաց Փաշինյանը։

Վարչապետը հայտնեց, որ Հայաստանը շահագրգռված է Եվրասիական տնտեսական միության արտաքին տնտեսական կապերի ընդլայնմամբ։ «Այս առումով հատուկ նշանակություն ունի Չինաստանը: Ուրախ եմ ընդգծել, որ վերջին օրերին մենք երկկողմ հարաբերությունների բարձր դինամիկայի և զարգացման ենք հասել այդ երկրի հետ, որը համաշխարհային տնտեսության ամենաառանցքային դերակատարներից է: Որպես ԵԱՏՄ անդամ մենք կարևոր ենք համարում տարբեր ինտեգրացիոն միությունների և նախագծերի հետ ինստիտուցիոնալ համագործակցության ստեղծումը: Առաջնահերթ եմ համարում ԵԱՏՄ-ի և Մետաքսի ճանապարհի տնտեսական գոտու համակցման գաղափարի իրականացումը: Այն ամբողջովին տրամաբանական է և բանական»,- նշեց ՀՀ վարչապետը։

 




youtube

Բոլոր նորությունները    


Haypost

New Xar

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]
settings Էջի կարգավորումներ