Հասարակական

Հայաստանը իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. ՀՀ վարչապետ

1 րոպեի ընթերցում

Հայաստանը  իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում. ՀՀ վարչապետ

ՍԱՆԿՏ ՊԵՏԵՐԲՈՒՐԳ, 7 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության վարչապետ Նիկոլ Փաշինյանը Ռուսաստանի Դաշնությունում Սանկտ Պետերբուրգի միջազգայինտնտեսական համաժողովի 23-րդ լիագումար նիստում իր ելույթի ընթացքում անդրադարձավ Հայաստանում տեղի ունեցող քաղաքական ու տնտեսական փոփոխություններին։ «Արմենպրես»-ի թղթակցի փոխանցմամբ` վարչապետը նշեց, որ դրանք միտված են քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը։

«Հայաստանն այսօր իր ժամանակակից պատմության կարևոր փուլ է ապրում։ Քաղաքական կայունության և իշխանությունների աննախադեպ լեգիտիմության ֆոնին երկրում տեղի են ունենում արմատական վերափոխումներ: Դրանց վերջնական նպատակն է ստեղծել մրցունակ ու տեխնոլոգիապես զարգացած տնտեսություն և ժամանակակից հասարակություն՝ հիմնված հավասարության համընդհանուր սկզբունքների, արդարության և օրենքի գերակայության վրա: Ինչո՞ւմ է կայանում այդ վերափոխումների էությունը: Կարճ կարելի է ասել, որ դրանք միտված են մեր քաղաքական և տնտեսական ինստիտուտների գործունեության արդյունավետության բարձրացմանը»,- ասաց Փաշինյանը։

Կարդացեք հոդվածը` العربيةEnglishРусский
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում