ԱՄՆ-ի նախագահը պահանջել Է, որ Ռուսաստանն ու Իրանը դադարեցնեն Իդլիբի ռմբակոծումները
ԵՐԵՎԱՆ, 3 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը հունիսի 2-ին կոչ Է արել Ռուսաստանին, Սիրիայի իշխանություններին եւ Իրանին՝ դադարեցնելու ռմբակոծումները Սիրիայի Իդլիբի նահանգի տարածքում: Համապատասխան հաղորդագրությունը Սպիտակ տան ղեկավարը զետեղել Է Twitter-ում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Լսեցի, որ Ռուսաստանը, Սիրիան եւ ավելի պակաս չափով Իրանն ամբողջ ուժով ռմբակոծում են Սիրիայի Իդլիբի նահանգը եւ զանգվածային կարգով սպանում խաղաղ շատ բնակիչների: Աշխարհը հետեւում Է այդ սպանդին: Ո՞րն Է նպատակը, դա ի՞նչ կտա ձեզ: Կանգ առե՛ք»,- գրել Է քաղաքական գործիչը:
Մեծ Բրիտանիա մեկնելուց առաջ Սպիտակ տան Հարավային բացատում լրագրողների հետ կայացած զրույցում Թրամփը նշել Է. «Ինձ դուր չի գալիս այն, ինչ տեղի Է ունենում Սիրիայի Իդլիբում: Նրանք անխտիր սպանում են շատ, շատ խաղաղ բնակիչների»: Իդլիբի շրջանում իրադրությունը սրվել Է մայիսի սկզբին, մայիսի 21-ից զինյալները զանգվածային գրոհներ են ձեռնարկում կառավարական զորքերի դիրքերի վրա, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում