Ձեռք են բերվել գծանշման և ճանապարհային նշանների որակի ստուգման սարքեր
1 րոպեի ընթերցում
![Ձեռք են բերվել գծանշման և ճանապարհային նշանների որակի ստուգման սարքեր](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138678.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը ձեռք է բերել սարքավորումներ‚ որոնք ստուգում են գծանշումների տեսանելիությունը և հաստության գործակիցը, ինչպես նաև լուսանդրադարձիչ մակերևույթ ունեցող ճանապարհային նշանների լույսի ուժի գործակիցը։ «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ այս մասին հաղորդագրություն է տարածել «Ճանապարհային դեպարտամենտ» հիմնադրամը։
Մատակարարը և «Ճանապարհային դեպարտամենտ»-ի աշխատակիցները փորձարկել են սարքերը Մ-2 միջպետական ավտոճանապարհի վրա։ Սարքերի միջոցով արձանագրված տվյալները կհամեմատվեն գործող նորմատիվ իրավական ակտերի, ստանդարտների պահանջների հետ։
Սարքերի ձեռքբերումը կնպաստի գծանշման աշխատանքների և տեղադրվող ճանապարհային նշանների որակական չափանիշների բարձրացմանը։