Սլովենիա-Հայաստան. ազգային ընտրանին վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ
1 րոպեի ընթերցում
![Սլովենիա-Հայաստան. ազգային ընտրանին վերջին մարզումն է անցկացրել ընկերական խաղից առաջ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1138679.jpg)
ԵՐԵՎԱՆ, 4 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ; Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը վերջին մարզումն է անցկացրել Սլովենիայի դեմ ընկերական խաղից առաջ:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Սլովենիա մայրաքաղաք Լյուբլյանայում ընկերական խաղը կկայանա հունիսի 4-ին և կմեկնարկի Երևանի ժամանակով ժամը 20:00-ին:
Հայաստանի ֆուտբոլի ազգային թիմը մրցավայր է մեկնել 25 ֆուտբոլիստով:
Սլովենիայի ընտրանու համար սա Եվրոպայի առաջնությանը նախապատրաստվելու փուլ է, իսկ Հայաստանի ազգային թիմը պատրաստվում է սեպտեմբերին մեկնարկող Ազգերի լիգային:
Ալեքսանդր Պետրակովի թիմը ևս մեկ ընկերական հանդիպում կանցկացնի հունիսի 7-ին` Երևանում հյուրընկալելով Ղազախստանին: