Հայաստան

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

2 րոպեի ընթերցում

Մարտունի համայնքի մի շարք բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռք բերման համար ՀՀ կառավարությունը համապատասխան գումար է հատկացրել

ԳԱՎԱՌ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ։ ՀՀ կառավարության 2024 թվականի հունիսի 27-ի հերթական նիստում որոշում է կայացվել՝ 60 միլիոն դրամ հատկացնել Գեղարքունիքի մարզի Մարտունի համայնքի Մարտունի քաղաքի, Ծովինար, Ծակքար, Ձորագյուղ բնակավայրերի մշակույթի տների գույքի ձեռքբերման համար։ 

Ինչպես «Արմենպրես»-ը տեղեկացավ Գեղարքունիքի մարզպետի աշխատակազմի քաղաքաշինության , հողաշինության և ենթակառուցվածքների կառավարման վարչությունից, Մարտունի համայնքի մշակույթի տունը վերանորոգվել է 2008 թվականին՝ «Լինսի» հիմնադրամի միջոցներով։ Փոխվել է շենքի տանիքը, կատարվել են ներքին հարդարման աշխատանքներ։ 

Ծովինար բնակավայրի մշակույթի տան կապիտալ վերանորոգման աշխատանքները մեկնարկել են 2020 թվականից։ Աշխատանքներն իրականացվում են սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում, որի համար 2020 թվականին հատկացվել է 10 միլիոն 534 հազար, 2021 թվականին՝ 12 միլիոն 295 400 հազար, 2022 թվականին՝ 19 միլիոն 980 հազար դրամ։  Շինարարական աշխատանքները դեռևս  ընթացքի մեջ են։ 

Ծակքարի մշակույթի կենտրոնը վերանորոգվել է 2022 թվականին՝ սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում։ Աշխատանքների համար հատկացվել է 80 միլիոն 280 հազար դրամ։ Մշակույթի կենտրոնի շինարարական աշխատանքները ևս գտնվում են ընթացքի մեջ։ 

Ձորագյուղի մշակույթի կենտրոնի հիմնանորոգման ծրագիրը մեկնարկել և ավարտվել է 2020 թվականին։ Այն իրականացվել է սուբվենցիոն ծրագրի շրջանակներում, որի համար ծախսվել է 52 միլիոն 766 364 հազար դրամ։ 

Գույքի ձեռքբերման ծրագիրը կիրականացվի այս տարվա ընթացքում։

Խոսրով Խլղաթյան

 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում