Սպորտ

Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում կգործի նաև «Հայաստանի տունը». Գիլոյանը ներկայացնում է մանրամասները

5 րոպեի ընթերցում

Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում կգործի նաև «Հայաստանի տունը». Գիլոյանը ներկայացնում է մանրամասները

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 33-րդ ամառային Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզի սրտում կգործի «Հայաստանի տուն»-ը, որտեղ մեկ հարկի տակ կհամախմբվեն հայկական սպորտն ու մշակույթը ներկայացնող մարզիկները, երկրպագուները, հայ համայնքը: 

«Արմենպրես»-ի հետ զրույցում Հայաստանի Հանրապետության կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ, «Հայաստանի տան» համակարգող Կարեն Գիլոյանը առավել մանրամասն ներկայացրեց «տան» գաղափարն ու անդրադարձավ սպասվելիք իրադարձություններին:

-Պարոն Գիլոյան, Օլիմպիական խաղերի ընթացքում Փարիզում կգործի «Հայաստանի տունը»: Կբացե՞ք փակագծերը, պատմեք, թե ինչ է այն իրենց ներկայացնելու:

 -Օլիմպիական խաղերի ժամանակ լավ մշակույթ է ունենալ «երկրի տուն», որտեղ կկատարվեն ընդունելություններ, հանդիպումներ և կպահպանվի օլիմպիական մթնոլորտը: Որպես 8 Օլիմպիական խաղերի մասնակից տեսել եմ, թե շատ երկրներ ինչպես են արել այդ ամենը: Այս անգամ որոշեցինք, որ հետ չենք մնալու ու հատկապես այն պատճառով, որ խաղերը Փարիզում են, մենք մեծ հայկական համայնք, երկրպագուների հսկայական բանակ ունենք: 

-Ո՞ւմ հետ եք համագործակցել:

-Նախաձեռնությունն իր ամբողջության մեջ պատկանում է Հայաստանի Հանրապետության կառավարությանը: Այս ճանապարհին մենք համագործակցեցինք Մարսելի հայկական համայնքի, ինչպես նաև Հայկական բարեգործական ընդհանուր միության հետ: Հենց ՀԲԸՄ-ն էլ մեզ անվճար տրամադրեց Փարիզի 17-րդ թաղամասում գտնվող տարածքը, որտեղ կկազմակերպվի «Հայաստանի տունը»: Մենք նաև անմիջական կապի մեջ ենք Ֆրանսիայում Հայաստանի դեսպանության հետ: Վերջնական ծրագիրը կկազմենք առաջիկա օրերին, երբ Հայաստան կժամանեն ՀԲԸՄ-ի ներկայացուցիչները: Այս ծրագիրը հիմնված կլինի մեր մարզիկների մասնակցության օրերի վրա:

-Ե՞րբ կլինի «Հայաստանի տան» բացման արարողությունը, ի՞նչ մարզամշակույթային հայտնի անձինք ներկա  կլինեն այս ամենին:

-Օլիմպիական խաղերի բացման պաշտոնական արարողությունից մեկ օր առաջ` հուլիսի 25-ին, մենք կբացենք «Հայաստանի տունը»` Փարիզի սրտում: «Հայաստանի տան» դեմքը կլինի աշխարհահռչակ Յուրի Ջորկաեֆը. նրան և հայերն են շատ սիրում, և ֆրանսիացիները: Նա մեծ խանդավառությամբ ընդունել է մեր առաջարկը: Ըստ նախապես հրապարակված ծրագրի՝ երկրպագուները կկարողանան գալ և այդտեղից հետևել Խաղերի ընթացքին: Սա արվում է նաև նրանց համար, ովքեր տոմսեր չեն կարողանա ձեռք բերել: Իսկ բոլոր մրցումներից հետո մեր մարզիկները, մարզիչները և ֆեդերացիաների ներկայացուցիչները հանդիպումներ կունենան «Հայաստանի տանը»: 

-Ի՞նչ խորհուրդ կունենա «Հայաստանի տունն» այդ օրերին:

-Նպատակ ունենք շատ հայկական մթնոլորտ ստեղծել: Դրա համար համագործակցել ենք նաև ԿԳՄՍ նախարարության մշակութային վարչության հետ: Ու այնտեղ փոքրիկ տաղավարներ կլինեն հայկականը խորհրդանշող իրերով` դրոշներով, շապիկներով, մրգով, շոկոլադով և այլն: Կուզենայինք ստեղծել այնպիսի մի մթնոլորտը, որ ներս մտնող զգա, որ  փոքրիկ Հայաստանում է:  Բնականաբար, մենք համագործակցում ենք ՀԱՕԿ-ի հետ և կկազմակերպենք նաև Հայաստանի օր: Հայաստանի օլիմպիական կոմիտեն կհրավիրի այլ երկրների օլիմպիական կոմիտեներին և մենք նրանց կներկայացնենք մեր սպորտային նվաճումները, մշակույթը, արվեստը, պատմությունը, գիտությունը, Հայաստանի Հանրապետությունը՝ համակողմանիորեն: Մենք ուզում ենք, որ Օլիմպիական խաղերը տոն լինեն ոչ միայն Հայաստանում ապրող հայերի, այլ նաև սփյուռքում գտնվող հայերի համար: «Հայաստանի տուն»-ը դրոշներով զարդարված իսկական հայկական տուն կլինի: Լիահույս եմ, որ ամեն առավոտ, երբ բացվի տունը, այնտեղ հերթեր կլինեն, որ միասին վայելենք այդ պայքարով լի 17 օրը:

-Էլ ո՞ւմ եք ակնկալում տեսնել «Հայաստանի տանը», ովքեր միացնում են բարեկամական երկու երկրները` Հայաստանն ու Ֆրանսիան:

-Այո, այժմ կապի մեջ ենք աշխարհահռչակ ավտոմրցարշավորդ Ալեն Պրոստի, ֆուտբոլի աշխարհի չեմպիոն Ալեն Պողոսյանի հետ: Նաև մշակութային դեմքերի: Դեռևս ժամանակ ունենք և ամեն ինչ արվելու է, որ մեր հայրենակիցները տեղեկացված լինեն, որ գան ու հայկական տան մի մասը լինեն: Մուտքն ազատ է լինելու: Այս տարի նաև առաջին անգամ պաշտոնական կրծքանշան ենք ունենալու, որը շատ սիմվոլիկ է, շատ հայկական: 

 

 

 

Բաժին

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Սպորտ

Եվրո-2024. Ինչ հանդիպումները կան հունիսի 30-ին

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Սպորտ

Եվրո-2024. Գերմանիան դուրս եկավ քառորդ եզրափակիչ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Սպորտ

Եվրո-2024. Շվեյցարիան դուրս թողեց Իտալիային և կշարունակի պայքարը քառորդ եզրափակիչում

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Սպորտ

Երիտասարդ ըմբիշները Եվրոպայի առաջնությանը կմասնակցեն ամբողջական կազմերով

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Սպորտ

«Փյունիկ»-«Դինամո Մինսկ» խաղի վայրը փոխվել է

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

Սպորտ

Եվրո-2024. Մեկնարկում են 1/8 եզրափակիչ փուլի հանդիպումները

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

Սպորտ

«Ուրարտու»-ն մարոկկացի նոր կիսապաշտպան ունի

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Սպորտ

«Օլիմպիականները. Փարիզ-2024». հնարավորն ու անհնարինը պետք է անեմ արժանի հանդես գալու համար. Գարիկ Կարապետյան

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Սպորտ

Հայաստանի շախմատի մինչև 18 տարեկանների թիմը դարձել է ԵԱ-ի փոխչեմպիոն

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

Սպորտ

Ֆրանկոֆոնիայի խաղերի դրոշը փոխանցվել է Հայաստանին

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում