Տնտեսություն

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

4 րոպեի ընթերցում

Մարքեթինգը՝ բիզնեսի կառավարման գործում. Ակբա Բիզնես ակումբ

ԵՐԵՎԱՆ, 27 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ակբա Բիզնես ակումբում գործարարները քննարկել են բիզնեսում մարքեթինգի դերն ու վերջինիս ընձեռած հնարավորությունները, ստեղծել մարքեթինգային ռազմավարության մոդել, ինչպես նաև հաստատել նոր գործարար կապեր, քննարկել նոր բիզնես գաղափարներ։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին Ակբա բանկից, հյուրը «MAROG» ընկերության հիմնադիր-տնօրեն, մարքեթինգային հաղորդակցության և կառավարման մասնագետ Մագդա Մարկոսյանն էր, ով Ակբա Բիզնես ակումբի անդամների հետ առանձնացրել է ոլորտի թրենդներն ու մոդելները,  խոսել մարքեթինգի առանձնահատկություններից։

«Այս հանդիպման առանձնահատկություններից մեկն այն է, որ գործարարները «փորձնական» բիզնեսի վրա ստեղծել են մարքեթինգային ռազմավարություն և ստացված գիտելիքները կիրառելու են իրենց բիզնեսներում։ Յուրաքանչյուր հանդիպումից հետո մենք ունենում ենք նոր գործընկերային կապեր և համագործակցություններ. բիզնեսները հնարավորություն են ունենում ընդլայնել կապերը, ինչպես նաև քննարկումների ընթացքում առաջացած գաղափարները հետագայում վերածել նոր բիզնես գաղափարների»,- նշել է  Ակբա բանկի ոչ ֆինանսական ծառայությունների թիմի ղեկավար Արմինե Թումանյանը։

«Մարքեթինգը բիզնեսի շարժիչ ուժն է, և եթե մենք չենք դիտարկում այն կառավարման և ռազմավարական տեսանկյունից, ապա բախվելու ենք  շարունակական կրկնվող խնդիրների։ Մեր նպատակն է հասկանալ, թե ամեն կազմակերպություն իր տեսանկյունից ինչ խնդիրների առաջ է կանգնած, ինչ նպատակներ ունի, որի շրջանակում ինչ ռազմավարություն պետք է մշակվի: Ակբա Բիզնես ակումբը համայնքաշինության լավ օրինակ է, և ես հավատում եմ, որ այս ֆորմատը երկու-երեք տարի հետո կարող է մեծ ազդեցություն ունենալ ոլորտում և կլուծի մեծ խնդիրներ»,- նշել է «MAROG» մարքեթինգային ընկերության հիմնադիր և տնօրեն Մագդա Մարկոսյանը։

Ակբան առաջինն է բանկային համակարգում, որը ձեռներեցության զարգացման և նոր գործարար մշակույթ ձևավորելու համար հիմնեց այս ձևաչափով բիզնես ակումբ՝ համախմբելով հայկական գործարար համայնքը ու դառնալով կարևոր հարթակ փորձի փոխանակման և բիզնես թեմաների քննարկման համար։ 

«Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի ներքո ՓՄՁ ղեկավարներին հնարավորություն է տրվում ձեռք բերել նոր գիտելիքներ և կառավարման համար անհրաժեշտ գործիքներ, հաստատել նոր գործարար կապեր, ինչպես նաև դառնալ բիզնես համայնքի անդամ։ «Ակբա Բիզնես Փարթնր» ենթաբրենդի շրջանակում ՓՄՁ ղեկավարները կարող են՝

·                    մասնակցել անվճար բիզնես դասընթացների,

·                    դառնալ Ակբա Բիզնես ակումբի անդամ,

·                    օգտվել sme.acba.am օնլայն բիզնես հարթակի հնարավորություններից,

·                    առավել ճանաչելի դարձնել սեփական արտադրանքը՝ մասնակցելով «Արտադրված է մեր գործընկերների կողմից» նախագծին։

Ակբա Բիզնես ակումբը հարթակ է, որը հնարավորություն է ընձեռում ՓՄՁ ղեկավարներին հաստատել նոր գործարար կապեր, մասնակցել թեմատիկ միջոցառումների, լինել բիզնես իրադարձությունների կիզակետում, ինչպես նաև օգտվել գործընկեր կազմակերպությունների կողմից տրամադրվող հատուկ առաջարկներից։

Ակբա Բիզնես ակումբը նոր հեռանկարների և հնարավորությունների սկիզբ է բիզնեսների համար։

Բանկը վերահսկվում է ՀՀ ԿԲ կողմից։ 

Մանրամասն՝ տեսանյութում։

 

Տեղադրություն

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Եվրոպա

Արարատ Միրզոյանը Ժոզեպ Բորելի հետ հանդիպմանն ընդգծել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության պայմանագրի կնքման անհրաժեշտությունը

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Կրթություն

Բնագիտական և տեղեկատվական տեխնոլոգիաների լաբորատորիաներ՝ Արմավիրի մարզի հանրակրթական 88 դպրոցում

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Եվրոպա

Ուկրաինայի ԱԳ նախարարը շնորհակալություն է հայտնել Հայաստանին Շվեյցարիայում կայացած Խաղաղության գագաթնաժողովին մասնակցելու համար

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Մշակույթ

Մահացել է Եղիշե Չարենցի կրտսեր դուստրը՝ Անահիտ Չարենցը

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Եվրոպա

Հայաստանի և Ուկրաինայի ԱԳ նախարարները քննարկել են երկկողմ քաղաքական երկխոսության հարցեր

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

Հայաստան

Իտալիայում ՀՀ դեսպանը համիդյան ջարդերին վերաբերող բացառիկ արխիվային փաստաթղթեր է փոխանցել Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտին

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Մարզեր

«Զանգեզուր» արգելավայրում նկատվել են հայկական մուֆլոններ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Սպորտ

Հովհաննես Հարությունյանը հեռանում է «Փյունիկ»-ից

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Մարզեր

Վայոց ձորում անցկացվել են հատուկ տակտիկական ուսումնավարժանքներ

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հայաստան

Հանրապետության տարածքում շրջանների զգալի մասում սպասվում է անձրև և ամպրոպ, առանձին հատվածներում նաև կարկուտ

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

Հայաստան

Հերացու փողոցից դեպի Խանջյան փողոց տանող թունելում բեռնատար ավտոմեքենա է կողաշրջվել

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում