Նարեկ Մալյանը ակցիա է իրականացնում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի մոտ
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 31 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՎԵՏՕ շարժումը Հայաստանում «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի փակման պահանջով բողոքի ակցիա է իրականացնում գրասենյակի դիմաց: «Արմենպրես»-ի փոխանցմամբ` մայիսի 31-ին շարժման հիմնադիրներից Նարեկ Մալյանը լրագրողների հետ զրույցում ասաց, որ պատրաստվում է բողոքի ակցիան իրականացնել այնքան ժամանակ, մինչև իրեն բանտարկեն:
«Քանի դեռ ինձ չեն բանտարկել, պատրաստվում եմ մնալ այստեղ: ՎԵՏՕ շարժումն այս պահին քաղաքական ուժերի հետ քաղաքական կոնսուլտացիաներ է իրականացնում` «Բաց հասարակության հիմնադրամներ»-ի գրասենյակի գործունեությունն արգելելու օրակարգով»,- ասաց Մալյանը:
Ցույցի մասնակիցները փակել են գրասենյակի մուտքը: «Բաց հասարակության հիմնադրամներ»-ը ֆինանսավորվում են Ջորջ Սորոսի կողմից: