Հասարակական

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծը կառավարությունն ուղարկել է միջազգային փորձաքննության

2 րոպեի ընթերցում

Ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծը կառավարությունն ուղարկել է միջազգային փորձաքննության

ԵՐԵՎԱՆ, 24 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ կառավարությունը վարչապետի որոշմամբ ձևավորված աշխատանքային խմբի կողմից մշակված՝ ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի բռնագանձնման մասին օրենքի նախագիծն ուղարկել է միջազգային փորձաքննության: «Արմենպրես»-ի փոխանցմամբ`այս մասին մայիսի 24-ին «Անցումային արդարադատության գործիքների կիրառման հեռանկարները Հայաստանում» խորագրով խորհրդարանական լսումների ընթացքում ասաց Արդարադատության փոխնախարար Աննա Վարդապետյանը:

«Այս պահին նախագիծն ուղարկվել է փորձաքննության միջազգային կազմակերպություններին՝ միջազգային չափանիշներին դրանց համապատասխանությունը ստուգելու նպատակով: Նախագիծը վերադարձվելուց հետո աշխատանքային խմբում քննարկումներ կլինեն և վերջնականացվելուց հետո այն կդրվի լայն հանրային քննարկման»,- ասաց Վարդապետյանը:

Փոխնախարարը նշեց, որ այս օրենքի նախագիծը պետք չէ դիտարկել որպես անցումային արդարադատության գործիք:

«Այս օրենքն ընդունելու պարտականություն Հայաստանն ուներ շատ ավելի վաղ: Հայաստանն ուներ պարտավորություն ունենալ նման օրենսդրություն և պայքարելու ապօրինի ճանապարհով ձեռք բերված գույքի նկատմամբ հայց հարուցելու միջոցով: Սա մեր պարտավորություններից բխող գործընթաց է, որը ժամանակավոր չէ»,- նշեց Վարդապետյանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում