Երևանում՝ 11:07,   17 Մայիս 2024

ԵՄ-ն գործարկել Է եվրոպական սահմանապահ ծառայության արտասահմանյան առաջին առաքելությունը

ԵՄ-ն գործարկել Է եվրոպական սահմանապահ ծառայության արտասահմանյան առաջին առաքելությունը



ԵՐԵՎԱՆ, 21 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Եվրամիությունը հայտարարել Է, որ Ալբանիա Է ուղարկել Եվրոպական սահմանապահ ծառայության եւ առափնյա պահպանության՝ պատմության մեջ առաջին առաքելությունը: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 21-ին հայտնել Է Եվրահանձնաժողովի մամուլի ծառայությունը:
«Մայիսի 22-ից ալբանացի սահմանապահների եւ Եվրոպական սահմանապահ ծառայության եւ առափնյա պահպանության սպաների համատեղ խմբերը կսկսեն Ալբանիայի եւ Հունաստանի սահմանի համատեղ պարեկումը: Այդ առաքելությունը ձեռնարկվել Է ԵՄ-ի արտաքին սահմանների ամրապնդման շրջանակներում՝ մասնակից բոլոր երկրների լիակատար հավանությամբ:

Այն սահմանապահ համագործակցության նոր փուլ Է նշանավորում Արեւմտյան Բալկանների պետությունների հետ»«,-նշվում Է հայտարարության մեջ: Այդ առաքելության աշխատանքի սկսվելու հանդիսավոր արարողությունը տեղի կունենա մայիսի 22-ին Տիրանայում՝ միգրացիայի, ներքին գործերի եւ քաղաքացիության հարցերով եվրակոմիսար Դիմիտրի Ավրամոպուլոսի, Ալբանինայի վարչապետ Էդի Ռամայի եւ նրա կաբինետի մի շարք ուժային նախարարների ներկայությամբ:
Սկզբնական փուլում ԵՄ-ի առաքելության կազմում կընդգրկվեն շուրջ 50 եվրոպացի սահմանապահներ՝ Եվրամիության անդամ 12 երկրից: Առաքելության հիմնական նպատակը կդառնա Ալբանիային գործնական ու տեխնիկական օգնության տրամադրումը միգրացիայի եւ մաքսանենգության դեմ պայքարում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:



Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am