Տարածաշրջանային

Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր

1 րոպեի ընթերցում

Թուրքիայի և Վրաստանի միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փոխըմբռնման հուշագիր

ԵՐԵՎԱՆ, 17 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի և Վրաստանի վարչապետ Իրակլի Կոբախիձեի ներկայությամբ երկու երկրների միջև ստորագրվել է էներգետիկայի ոլորտում համագործակցության փաստաթուղթ:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, այս մասին հայտնում է թուրքական «Անադոլու» լրատվական գործակալությունը:

Թուրքիայի նախագահի և Վրաստանի վարչապետի՝ Անկարայում դեմ առ դեմ և ընդլայնված կազմերով բանակցություններից հետո երկրների ղեկավարների ներկայությամբ Թուրքիայի Հանրապետության էներգետիկայի և բնական պաշարների նախարարության և Վրաստանի էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարարության միջև ստորագրվել է «Էներգետիկայի ոլորտում համագործակցության մասին փոխըմբռնման հուշագիր»։

Թուրքիայի անունից հուշագիրը ստորագրել է էներգետիկայի և բնական պաշարների նախարար Ալփարսլան Բայրաքթարը, իսկ Վրաստանի անունից՝ փոխվարչապետ, էկոնոմիկայի և կայուն զարգացման նախարար Լևան Դավիթաշվիլին։

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818

contact@armenpress.am

fbtelegramyoutubexinstagramtiktokspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում