Միջազգային

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը մտել Է Օմանի ծոց

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիրը մտել Է Օմանի ծոց

ԵՐԵՎԱՆ, 15 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Իրանի ափեր ուղարկված ԱՄՆ-ի ռազմածովային ուժերի ավիակիր հարվածային խումբը, որը գլխավորում Է Abraham Lincoln («Աբրահամ Լինկոլն») ատոմային ավիակիրը, մայիսի 15-ին մտել Է Օմանի ծոց: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, «Ինտերֆաքս»-ին հայտնել են իրազեկ աղբյուրներ:

Ներկայում ամերիկյան նավախումբը գտնվում Է Իրանից հարավ-արեւելք ընկած շրջանում՝ Օմանի Սուլթանության մերձակայքում: Արդեն մայիսի 16-ին կամ 17-ին այն կարող Է մտնել Պարսից ծոց: Ավիակիր հարվածային խմբի կազմի մեջ, բացի ատոմային ավիակրից, մտնում են տախտակամածային օդուժի ավիաստորաբաժանումը, Leyte Gulf հրթիռային հածանավը, Bainbridge, Mason եւ Nitze Էսկադրային ականակիրները: Բացի այդ, նրա կազմում կարող են լինել մեկ-երկու հարվածային ատոմային սուզանավեր՝ հանդերձված Tomahawk թեւավոր հրթիռներով: Պարսից ծոց հարվածային ավիախումբ ուղարկելու ԱՄՆ-ի որոշումը կապված Է Վաշինգտոնի եւ Թեհրանի միջեւ աճող լարվածության հետ:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում