Քաղաքականություն

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կարճատև հանդիպումը

1 րոպեի ընթերցում

Բրյուսելում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարների կարճատև հանդիպումը

ԲՐՅՈՒՍԵԼ, 13 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Բրյուսելում Արևելյան գործընկերության 10-ամյակին նվիրված նախարարական հանդիպման շրջանակում կայացել է Հայաստանի և Ադրբեջանի արտաքին գործերի նախարարներ Զոհրաբ Մնացականյանի և Էլմար Մամեդյարովի կարճատև հանդիպումը: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեց ՀՀ ԱԳՆ մամուլի խոսնակ Աննա Նաղդալյանը:

«Կայացավ կարճ հանդիպում գագաթնաժողովի շրջանակում: Նախարարները միմյանց ձեռք սեղմեցին: Հայկական և ադրբեջանական պատվիրակությունների պաշտոնական բանակցություններ ծրագրված չեն»,- ասաց Աննա Նաղդալյանը:

Բրյուսել է մեկնելու նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի գլխավորած պատվիրակությունը: ՀՀ վարչապետը Եվրոպական խորհրդի շենքում կմասնակցի Արևելյան գործընկերության տասնամյակին նվիրված պաշտոնական ընթրիքին, որը կտրվի Եվրոպական խորհրդի նախագահ Դոնալդ Տուսկի անունից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում