Երևանում՝ 11:07,   8 Հունիս 2024

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական պատվիրակությանը

Վահե Էնֆիաջյանն ընդունել է Ավստրիայից ժամանած խորհրդարանական 
պատվիրակությանը

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանի Հանրապետության ԱԺ նախագահի տեղակալ Վահե Էնֆիաջյանը մայիսի 10-ին ընդունել է Ավստրիայի Ազգային խորհրդի Ավստրիա-Հայաստան բարեկամության պատգամավորական խմբի ղեկավար Գուդրուն Քուգլերի գլխավորած պատվիրակությանը:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ Ազգային ժողովի լրատվության և հանրության հետ կապերի վարչությունից, ԱԺ փոխնախագահը, ողջունելով հյուրերի այցը Հայաստան, այն կարեւորել է հայ-ավստրիական ավանդական բարեկամական կապերն ամրապնդելու, ինչպես նաեւ միջխորհրդարանական համագործակցությունը խթանելու առումով: Վահե Էնֆիաջյանի խոսքով՝ Հայաստան-Ավստրիա պատգամավորական բարեկամական խումբն իր հերթին պատրաստ է առաջիկայում առավել խորացված փոխգործակցություն ծավալելու:

ԱԺ փոխխոսնակն ընդգծել է, որ Հայաստանում տեղի ունեցած քաղաքական փոփոխություններից հետո առանձնակի կարեւորվում է խորհրդարանական դիվանագիտության գործիքի կիրառումն արտաքին հարաբերություններում եւ ամենատարբեր ոլորտներում նոր ծրագրեր իրականացնելու հարցում:

Նշելով, որ սա Ավստրիա-Հայաստան բարեկամական խմբի առաջին այցն է Հայաստան՝ Գուդրուն Քուգլերը պատրաստակամություն է հայտնել նպաստելու երկկողմ կապերի խորացմանն ու զարգացմանը:

Վահե Էնֆիաջյանը երախտագիտություն է հայտնել պատվիրակության կազմում ընդգրկված խորհրդարանական Ռայնհոլդ Լոպատկային՝ Հայոց ցեղասպանությունը ճանաչող եւ դատապարտող հայտարարության ընդունման գործում անձնական ներդրման եւ հայ ժողովրդի համար առանցքային նշանակության այդ հարցն ամենատարբեր հարթակներում բարձրաձայնելու համար:

Անդրադարձ է կատարվել փոխայցերի աշխուժացմանը եւ փոխգործակցությանն առավել գործնական բնույթ հաղորդելու անհրաժեշտությանը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am