Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ
1 րոպեի ընթերցում
![Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ](http://armenpress.am/resized/480/static/news/b/2024/06/1139094.jpg)
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ճգնաժամային կառավարման ազգային կենտրոն հունիսի 7-ին, ժամը 18:37-ին ահազանգ է ստացվել, որ Երևանի Անաստաս Միկոյան փողոցի թիվ 51 հասցեում գտնվող մարզաառողջարարական կենտրոնի լողավազանը վնասվել է՝ ջուրը լցվում է նկուղ․ անհրաժեշտ է օգնություն:
Ինչպես«Արմենպրես»-ին տեղեկացրին ՀՀ ներքին գործերի նախարարության փրկարար ծառայությունից,դեպքի վայր է մեկնել ՆԳՆ ՓԾ Երևան քաղաքի փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատներից երեք մարտական հաշվարկ։
Փրկարարներն իրականացրել են ջրահեռացման աշխատանքներ (800 տոննա)։