Վարչապետը հետևել է Մ6 միջպետական ճանապարհի վերականգնման աշխատանքերին
1 րոպեի ընթերցում
ԵՐԵՎԱՆ, 8 ՀՈՒՆԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Նիկոլ Փաշինյանն այցելել է աղետի գոտի՝ Լոռու մարզ՝ հետևելու աղետից տուժած Մ6 միջպետական ճանապարհի՝ մասնավորապես, Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում իրականացվող վերականգնման աշխատանքերին։
«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին ՀՀ վարչապետը տեսանյութ է տարածել «Ֆեյսբուքի» իր էջում։
«Այցելել եմ աղետի գոտի՝ Լոռու մարզ: Մ6 միջպետական ճանապարհի Վանաձոր-Ալավերդի 31-րդ կմ հատվածում՝ «Թուֆենքյան» հյուրանոցի մոտակայքում, փլուզված ճանապարհին իրականացվել է լիցք, տեղադրվել են հենապատեր, ինչի արդյունքում երթևեկությունը վերականգնվել է»,-գրել է վարչապետը՝ գրառմանը կից հրապարակելով տեսանյութը։