Միջազգային

ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց մինչեւ 25 տոկոս

1 րոպեի ընթերցում

ԱՄՆ-ը չինական ապրանքների մաքսատուրքերը բարձրացրեց մինչեւ 25 տոկոս

ԵՐԵՎԱՆ, 10 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: 200 մլրդ դոլար արժողությամբ չինական ապրանքների մաքսատուրքերը 10 տոկոսից մինչեւ 25 տոկոս բարձրացնելու վերաբերյալ ամերիկյան վարչակազմի որոշումն ուժի մեջ Է մտել: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, մայիսի 10-ին հայտնել Է Kyodo գործակալությունը:

Նրա տվյալներով՝ Չինաստանը, ինչպես սպասվում Է, հանդես կգա պատասխան քայլով: Մայիսի 9-ին ՉԺՀ-ի Պետխորհրդի փոխվարչապետ Լյու Հեն ժամանել Է Վաշինգտոն, որտեղ բանակցություններ Է վարել ամերիկացի գործընկերների՝ ֆինանսների նախարար Սթիվեն Մնուչինի եւ առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերի հետ: Հանդիպումը կշարունակվի ուրբաթ օրը: Մայիսի 5-ին Թրամփը հայտարարել Է, որ մայիսի 10-ից սակագները կբարձրացվեն, քանի որ Չինաստանի հետ առեւտրատնտեսական բանակցությունները «շատ դանդաղ են առաջ ընթանում»: Մայիսի 7-ին առեւտրական բանակցություններում ԱՄՆ-ի ներկայացուցիչ Ռոբերտ Լայթհայզերը հայտարարել Է, որ Պեկինը հրաժարվում Է ավելի վաղ առեւտրական հարցերի շուրջ կոնսուլտացիաներում ձեռքբերված պայմանավորվածություններից, եւ հավաստել Է մայիսի 10-ից մաքսատուրքերի ավելացման հնարավորոթյունը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2025 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում