Հասարակական

Մայիսի 10-ն աշխատանքային օր է

1 րոպեի ընթերցում

 Մայիսի 10-ն աշխատանքային օր է

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայաստանում մայիսի 9-ի եռատոնի միջոցառումներին հաջորդող օրը՝ մայիսի 10-ը, աշխատանքային է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այդ օրը կկայանա նաև կառավարությունը նիստը: e-gov.am կայքից տեղեկանում ենք, որ նիստի օրակարգում ընդգրկված է 28 հարց:

ՀՀ վարչապետի աշխատակազմի տեղեկատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հերքեցին լրատվամիջոցներում տեղ գտած տեղեկությանն այն մասին, թե մայիսի 10-ի աշխատանքային օրը տեղափոխվելու է մայիսի 18-ի շաբաթ օրը: Տեղեկությունը չի համապատասխանում իրականությանը, և այն հրապարակած լրատվամիջոցներն արդեն լուրը հեռացնում են իրենց կայքերից:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում