Հասարակական

Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

1 րոպեի ընթերցում

Կուրսային, դիպլոմային աշխատանքների վաճառքի գովազդը կարգելվի. ԱԺ-ն ընդունեց նախագիծը

ԵՐԵՎԱՆ, 8 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ազգային ժողովն ամբողջությամբ ընդունեց կուրսային, դիպլոմային և նմանատիպ այլ աշխատանքների վաճառքի գովազդն արգելելու մասին օրենքի նախագիծը:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ մայիսի 8-ին ԱԺ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի կողմից ներկայացված Գովազդի մասին ՀՀ օրենքում լրացում կատարելու մասին և Վարչական իրավախախտումների վերաբերյալ ՀՀ օրենսգրքում լրացումներ կատարելու մասին օրենքների նախագծի փաթեթն ընդունվեց միաձայն:

Մայիսի 7-ին նախագծի քննարկմանը պատգամավորը հայտնել էր, որ առաջին ընթերցմամբ քննարկումից հետո արդեն նմանատիպ շատ վահանակներ հանվել են, առաջարկությունն արժանացել է նաև ուսանողների հավանությանը:

AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում