Քաղաքականություն

Դեսպան Ներսեսյանի հանդիպում է ունեցել կոնգրեսական Բիլ Քիթինգի հետ

1 րոպեի ընթերցում

Դեսպան Ներսեսյանի հանդիպում է ունեցել կոնգրեսական Բիլ Քիթինգի հետ
ԵՐԵՎԱՆ, 3 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ում ՀՀ դեսպան Վարուժան Ներսեսյանը մայիսի 1-ին հանդիպեց Մասաչուսեթս նահանգի կոնգրեսական, արտաքին հարաբերությունների հանձնաժողովի Եվրոպայի և Եվրասիայի տարածաշրջանի հարցերի ենթահանձնաժողովի և ռազմական հարցերի հանձնաժողովի անդամ Բիլ Քիթինգին:

Ինչպես «Արմենպրես»-ին հայտնեցին ՀՀ ԱԳՆ լրատվության և հանրային դիվանագիտության վարչությունից, զրուցակիցներն անդրադարձան հայ-ամերիկյան հարաբերություններին առնչվող տարաբնույթ հարցերի` կարևորելով փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող գործընթացների ու դրանց ընթացիկ զարգացումների վերաբերյալ պարբերական քննարկումների անցկացումը:

Կարդացեք հոդվածը` Français
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0001, Աբովյան 9

+374 10 539818
[email protected]
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2026 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում