Թրամփը հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը
2 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ՄԱՅԻՍԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ԱՄՆ-ի նախագահ Դոնալդ Թրամփը մայիսի 1-ին հնարավոր Է համարել Կուբայի նկատմամբ սահմանափակումների չեղարկումը, եթե նա «Ճիշտ քայլեր» անի եւ հրաժարվի Վենեսուելայի հետ համագործակցությունից, այլապես Հավանային սահմանափակումների խստացում Է սպառնում, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը:
«Մենք շատ խիստ բռնարգելք եւ պատժամիջոցներ կսահմանենք Կուբայի նկատմամբ՝ կախված այն բանից, թե ինչ տեղի կունենա «…»: Ճիշտ քայլեր անելով՝ Կուբան կարող Է մեծ օգուտ քաղել, մենք կարող ենք բացվել (հանել սահմանափակումները, բռնարգելքը), բայց մենք վերջ ի վերջո կփակվենք, եթե նրանք չհեռանան Վենեսուելայից»,- ասել Է նախագահը Fox Business հեռուստաալիքի եթերում: Նա վերստին քննադատության Է ենթարկել Վենեսուելայի իշխանություններին՝ ԱՄՆ-ից մարդասիրական օգնությունն ընդունելուց հրաժարվելու համար: Վաշինգտոնյան վարչակազմի ղեկավարը նաեւ ընդգծել Է, որ շատ ուշադիր հետեւում Է Բոլիվարյան Հանրապետությունում իրադրության զարգացմանը: Թրամփը մայիսի 1-ին Կուբայի իշխանություններին սպառնացել Է «ամենաբարձր մակարդակի» պատժամիջոցներով, ինչպես նաեւ լիակատար ու համակողմանի բռնարգելքով, եթե Հավանան չդադարեցնի այն գործողությունները, որոնք, Վաշինգտոնի վարկածով, ուղղված են Վենեսուելայի սահմանադրական կարգի խարխլմանը, հաղորդել Է ՏԱՍՍ-ը: