Երևանում՝ 11:07,   27 Ապրիլ 2024

2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ նվազել են ՃՈ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները

2019-ի առաջին եռամսյակում նախորդ տարվա նույն ժամանակահատվածի համեմատ 
նվազել են ՃՈ վարչական տույժ նշանակելու մասին որոշումները

ԵՐԵՎԱՆ, 30 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ճանապարհային ոստիկանությունն ընդհանուր առմամբ 2018 թվականի առաջին եռամսյակում կայացրել է  վարչական տույժ նշանակելու 510.727, իսկ 2019 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 422.466 որոշում:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում այս մասին ասաց ՀՀ ճանապարհային ոստիկանության պետ Եգոր Կարապետյանը և հավելեց, որ 2019 թվականին 2018-ի առաջին եռամսյակի համեմատ որոշումների թիվը նվազել է 88.261-ով:

«Խախտումների արձանագրման կենտրոնի կողմից՝ տեխնիկական միջոցներով 2018 թ-ի առաջին 3 ամսվա ընթացքում կայացվել է 431. 563, 2019 թ-ի հունվար-մարտ ամիսներին կայացվել է 323.107 վարչական տույժ նշանակելու որոշում, իսկ Ճանապարհապարեկային ծառայության աշխատակիցների կողմից 2018 թ.-ին՝ 79 164, իսկ 2019 թ.-ին՝ 99.359 որոշում»,- նշեց Կարապետյանը:

Նրա խոսքով՝ ոչ սթափ վիճակում տրանսպորտային միջոց վարող վարորդների թիվը 2019 առաջին եռամսյակում եղել է 278-ով ավելի՝ 1624, 2018 թ-ի նույն ժամանակահատվածում՝ 1346:

«Դիմապակին մգեցված կամ թաղանթապատված տ/մ վարելու համար 2018 թվականին կայացվել է 2959, իսկ 2019 թվականին՝ 4272  վարչական տույժ նշանակելու մասին որոշում: 2018 թվականին հայտնաբերվել է առանց համարանիշի, կեղծված կամ փոխարինված համարանիշներով 56 մեքենա, իսկ 2019-ին՝ 107»,- ընդգծեց ՃՈ պետը և հավելեց, որ նվազ նշանակություն ունեցող խախտման համար 2018 թվականին կիրառվել է 25.116, իսկ 2019-ին՝ 48.514 նախազգուշացում:

2019 թ.-ի առաջին 3 ամիսներին պահպանվող հատուկ տարածք է տեղափոխվել 4413 մեքենա՝ նախորդ տարվա 3067-ի համեմատ:

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am