Կրճատումների արդյունքում վարչապետի աշխատակազմում մնացել է 8-10 ծառայողական ավտոմեքենա
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 27 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վարչապետի աշխատակազմին նախկինում սպասարկող 57 ծառայողական ավտոմեքենաների զգալի մասը կրճատվել է: «Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ լրագրողների հետ զրույցում վարչապետի աշխատակազմի ղեկավար Էդուարդ Աղաջանյանը վստահեցրեց՝ կրճատումների արդյունքում խնդիրներ չեն առաջացել:
«Երկու շաբաթ առաջ կրճատված ավտոմեքենաները հանձնվել են Պետական գույքի կառավարման կոմիտե: Նախկինում գործող 57 ծառայողական ավտոմեքենաներից փաստացի այս պահին աշխատակազմում կա 8-10 ծառայողական ավտոմեքենա: Այսինքն՝ մոտ 47-ով կրճատվել է»,-ասաց Աղաջանյանը: