Երևանում՝ 11:07,   20 Մայիս 2024

Սուդանի նախագահը հրաժարական է տվել. Reuters

Սուդանի նախագահը հրաժարական է տվել. Reuters

ԵՐԵՎԱՆ, 11 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Սուդանի նախագահ Օմար ալ Բաշիրը հրաժարական Է տվել, ներկայում կոնսուլտացիաներ են ընթանում անցումային խորհրդի ձեւավորման շուրջ: Այդ մասին, ինչպես տեղեկացնում Է «Արմենպրես»-ը, ապրիլի 11-ին հայտնել Է Reuters գործակալությունը՝ հղում անելով կառավարության աղբյուրների: Գործակալության տվյալներով, Հյուսիսային Դարֆուրի նահանգի արտադրության եւ տնտեսական ռեսուրսների նախարար Մաջուբ Հուսեյնը Al-Hadath հեռուստաալիքին հայտարարել Է «Ռազմական խորհրդի ձեւավորման շուրջ ընթացող կոնսուլտացիաների» մասին, որն իշխանությունը կստանձնի նախագահ ալ Բաշիրի հրաժարականից հետո»: Ավելի վաղ Baj News լրատվական պորտալը հայտնել Է, որ Սուդանի Ռազմական խորհուրդը՝ առաջին փոխնախագահ, պաշտպանության նախարար Ավադ բեն Աուֆի ղեկավարությամբ, պատրաստվում Է իշխանությունը վերցնել մեկ տարի ժամկետով:

Պաշտոնապես չհաստատված տեղեկատվությամբ, մի խումբ զինվորականներ հեղաշրջում են կատարել՝ նախագահ Օմար ալ Բաշիրին հեռացնելով իշխանությունից: Օմար ալ Բաշիրի գտնվելու վայրի վերաբերյալ ստույգ տեղեկություններ առայժմ չկան: Ըստ որոշ տվյալների, նա տնային կալանքի տակ Է դրված զինվորականների կողմից, որոնք երկրում հեղաշրջում են կատարել:

Տեղեկատվություն Է հայտնվել նաեւ այն մասին, որ նա լքել Է երկիրը: Դրա հետ մեկտեղ, Al-Hadath-ի աղբյուրների տվյալներով, նրա ինքնաթիռը ապրիլի 10-ի երեկոյան կալանվել Է Հարթումի օդանավակայանում, երբ ալ Բաշիրը փորձում Էր մեկնել հարեւան երկրներից մեկը:

Առավոտից սպասվում Է բանակի «կարեւոր հայտարարությունը», սակայն այն առայժմ հետաձգվում Է եւ, ըստ որոշ տեղեկությունների, դրա պատճառը այն անորոշությունն Է այն բանի շուրջ, թե ով Է գլխավորելու անցումային խորհուրդը երկրում, հաղորդել Է ՏԱՍՍ-ը:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am