ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանը դատապարտվել է ազատազրկման և համաներմամբ ազատ է արձակվել
15:47, 6 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 6 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Երեւանի Կենտրոն եւ Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանը ԱԺ պատգամավոր Էդուարդ Բաբայանին մեղավոր է ճանաչել: Նա դատապարտվել է 3 տարի 6 ամիս ժամկետով ազատազրկման, սակայն համաներմամբ ազատ է արձակվել: Այս մասին «Արմենպրես»-ի հետ զրույցում նշեց ՀՀ գլխավոր դատախազության հանրային կապերի բաժնի պետ Արևիկ Խաչատրյանը:
Էդուարդ Բաբայանի նկատմամբ համաներում է կիրառվել Էրեբունի-Երևանի հիմնադրման 2800-ամյակի և ՀՀ անկախության հռչակման 100-ամյակի կապակցությամբ քրեական գործերով համաներում հայտարարելու մասին օրենքի համաձայն:
Էդուարդ Բաբայանը մեղադրվում էր «Օլիմպավան» մարզական համալիրում Վյաչեսլավ Հարությունովի առողջությանը դիտավորությամբ ծանր վնաս պատճառելու մեջ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում