Երևանում՝ 11:07,   20 Ապրիլ 2024

Ոստիկանությունը «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում չարաշահումներ է բացահայտել

Ոստիկանությունը «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում չարաշահումներ է 
բացահայտել

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: ՀՀ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչության կոռուպցիայի և տնտեսական գործունեության դեմ ուղղված հանցագործությունների հակազդման վարչությունում ստացված օպերատիվ տվյալներն իրացնելիս, նույն վարչության ծառայողների օպերատիվ-հետախուզական միջոցառումների շնորհիվ «Կոտայք» ջրօգտագործողների ընկերությունում բացահայտվել են մի շարք չարաշահումներ: Այս մասին «Արմենպրես»-ին տեղեկացրեցին ՀՀ ոստիկանության լրատվական ծառայությունից:

Մասնավորապես, ըստ նախնական տվյալների, 2017-2018 թվականներին ընկերության տնօրինությունն, օգտվելով ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարարության ջրային կոմիտեի իրավասու աշխատակիցների կողմից իրենց ծառայության նկատմամբ անբարեխիղճ վերաբերմունք դրսևորելու և ՀՀ կառավարության համապատասխան որոշմամբ սահմանված՝ ապօրինի ջրամատակարարման ու ջրօգտագործման նկատմամբ վերահսկողություն իրականացնելու պարտականությունները ոչ պատշաճ կատարելու արդյունքում ստեղծված հնարավարություններից, խախտել է բաժանորդների հետ կնքված ջրամատակարարման ծառայություններ մատուցելու վերաբերյալ պայմանագրերի ելակետային պահանջները:

Ընկերության տնօրինությունը, քննությանը այս պահին հայտնի տվյալներով, առանց ջրաչափերի տեղադրման՝ մատակարարված ջրի ծավալները խորանարդ մետրով գրանցելու փոխարեն գրանցել է հեկտարներով և դրանով իսկ բաժանորդներին փաստացի զրկել մատակարարված ջրի ծավալները վերահսկելու հնարավորությունից: Ջրամատակարարման ընթացքում առաջացած 5-ից 30 տոկոս բնական կորուստների ծավալները հավելագրել է ջրօգտագործողների հասույթի գումարների հաշվին և այդ տվյալները ներառել էլեկտրոնային մատյաններում՝ փաստացի ուռճացնելով մատուցված ծառայությունների ծավալները:

Դրա արդյունքում բաժանորդների կողմից ընկերության հանդեպ ունեցած դեբիտորական պարտքի հաշվեկշիռը ծանրաբեռնել է ընդհանուր՝ 263.580.000 դրամով, ինչի արդյունքում ջրօգտագործողների և կազմակերպության համար առաջացրել է ծանր հետևանքներ:

Բացի այդ, կազմակերպության տնօրինությունն, ըստ նախնական տվյալների, օգտագործելով պաշտոնեական դիրքը, 2017-2018 թվականներին ընկերության տրանսպորտային միջոցների լիցքավորման թերթիկներում մուտքագրելով շահագործման նպատակով բաշխված ավտոգազի, բենզինի և դիզելային վառելիքի վերաբերյալ իրականությանը չհամապատասխանող, կեղծ տվյալներ, յուրացման կամ վատնման եղանակով հափշտակել է, նյութերի նախապատրաստման տվյալ փուլում պարզված, առանձնապես խոշոր չափերի շուրջ 4.000.000 դրամ:

Անզգուշությամբ ծանր հետևանքներ առաջացրած պաշտոնական անփութության, ծանր հետևանքներ առաջացնելով զուգորդված կազմակերպության ծառայողների կողմից լիազորությունների չարաշահման, առանձնապես խոշոր չափերով գումարներ յուրացնելու և մի խումբ անձանց կողմից նախնական համաձայնությամբ կեղծ փաստաթղթեր պատրաստելու առերևույթ հանցագործությունների դեպքերի առթիվ ոստիկանության կազմակերպված հանցավորության դեմ պայքարի գլխավոր վարչությունում հարուցվել է քրեական գործ և ուղարկվել քննչական կոմիտե՝ նախաքննության:


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]