Տարածաշրջանային

Պուտինը եւ Էրդողանը Մոսկվայում կհանդիպեն ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ

1 րոպեի ընթերցում

Պուտինը եւ Էրդողանը Մոսկվայում կհանդիպեն ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Ռուսաստանի եւ Թուրքիայի նախագահներ Վլադիմիր Պուտինը եւ Ռեջեփ Թայիփ Էրդողանն ապրիլի 8-ին Մոսկվայում հանդիպում կանցկացնեն ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ: Այդ մասին, ինչպես հաղորդել Է ՌԻԱ Նովոստին, լրագրողներին հայտնել Է ՌԴ նախագահի Օգնական Յուրի Ուշակովը, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը: «Կրեմլի Ալեքսանդրյան դահլիճում տեղի կունենա Պուտինի եւ Էրդողանի համատեղ հանդիպումը ռուս-թուրքական գործարար շրջանների ներկայացուցիչների հետ»,- ասել Է նա:
AREMNPRESS

Հայաստան, Երևան, 0002, Մարտիրոս Սարյան 22

+374 11 539818
contact@armenpress.am
fbtelegramyoutubexinstagramtiktokdzenspotify

Ցանկացած նյութի ամբողջական կամ մասնակի վերարտադրման համար անհրաժեշտ է «Արմենպրես» լրատվական գործակալության գրավոր թույլտվությունը

© 2024 ARMENPRESS

Ստեղծվել է՝ MATEMAT-ում