Հայ բռնցքամարտիկներից երկուսը միջազգային մրցաշարի կիսաեզրափակիչում են
11:57, 5 Ապրիլ 2019
ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հայ բռնցքամարտիկները շարունակում են հաջող ելույթները միջազգային մրցաշարում:
«Արմենպրես»-ի հաղորդմամբ` Անապայում ընթացող Նիկոլայ Պավլյուկովի երիտասարդական հուշամրցաշարում Հայաստանի երկու ներկայացուցիչ դուրս է եկել կիսաեզրափակիչ փուլ՝ ապահովելով առնվազն բրոնզե մեդալներ:
Քառորդ եզրափակիչում հաղթանակ են տարել 49 կգ քաշային Ռուդոլֆ Գարբոյանն ու 75 կգ քաշային Ռաֆայել Հովհաննիսյանը:
Հայ բռնցքամարտիկները հանդես են գալիս երիտասարդական հավաքականի ավագ մարզիչ Կարեն Աղամալյանի եւ մարզիչ Գարիկ Բաղդասարյանի գլխավորությամբ:
Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում