Երևանում՝ 11:07,   16 Մայիս 2024

Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

Նատալիա Օրեյրոն ժամանել է Հայաստան

ԵՐԵՎԱՆ, 5 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Հանրահայտ երգչուհի և դերասանուհի Նատալիա Օրեյրոն ապրիլի 4-ի լույս 5-ի գիշերը ժամանել է Հայաստան:

Ինչպես հաղորդում է «Արմենպրես»-ը, օդանավակայանում լրագրողների հետ հանդիպմանը Օրեյրոն նշեց, որ առաջին անգամ է Հայաստանում, ինչի առիթով անչափ ուրախ է։ «Մեծ սպասումներով եմ եկել։ Շատ բան գիտեմ երկրի մասին. Մեծ հայկական համայնք կա Արգենտինայում։ Բացի այդ, գրեթե մեկ ամիս է չեմ տեսել ընտանիքիս։ Հայաստանը կլինի մեր միավորման կետը «Անմոռանալի շրջագայության» շրջանակներում»,-ասաց Օրեյրոն:

Ապրիլի 7-ին Կ.Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում Նատալիա Օրեյրոն Երևանում հանդես կգա իր «Անմոռանալի շրջագայություն» շոուի շրջանակներում։


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ contact@armenpress.am