Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի առարկա է մնում պետական սահմանի 34 տոկոսը
1 րոպեի ընթերցում

ԵՐԵՎԱՆ, 2 ԱՊՐԻԼԻ, ԱՐՄԵՆՊՐԵՍ: Վրաստանի եւ Ադրբեջանի միջեւ վեճի առարկա Է մնում պետական սահմանի 34 տոկոսը: Ինչպես հայտնել են Վրաստանի արտաքին քաղաքական գերատեսչությունում, սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցվել Է սահմանի 66 տոկոսը եւ շարունակվում են բանակցությունները մնացած սեգմենտների համաձայնեցման նպատակով, տեղեկացնում Է «Արմենպրես»-ը՝ հղում անելով «Գրուզիա Online»-ին:
«Պետական սահմանի սահմանագծման աշխատանքները շարունակվում են 1995 թվականից: Սահմանի պարագծից կողմերը սահմանագծման պետական հանձնաժողովների մակարդակով համաձայնեցրել են 66 տոկոսը, եւ շարունակվում են բանակցությունները մնացած սեգմենտների համաձայնեցման նպատակով»,- նշել են արտաքին գործերի նախարարությունում:
Վրաց-ադրբեջանական սահմանի սահմանազատման հարցն ակտիվացել Է Վրաստանի եւ Ադրբեջանի նախագահների հանդիպումից հետո: Սալոմե Զուրաբիշվիլին Իլհամ Ալիեւի հետ կայացած հանդիպման ընթացքում հայտարարել Է, որ ժամանակն Է այսքան տարիներից հետո ավարտել սահմանի հետ կապված հարցի լուծումը: