1000х90.jpg (78 KB)

Երևանում՝ 11:07,   29 Մարտ 2024

Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների քաղաքացիները մոմավառութամբ ու երթով շարժվեցին Եռաբլուր

Ի հիշատակ Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների քաղաքացիները 
մոմավառութամբ ու երթով շարժվեցին Եռաբլուր

ԵՐԵՎԱՆ, 1 ԱՊՐԻԼԻ,ԱՐՄԵՆՊՐԵՍ: «Խարույկ» արշավական ակումբի նախաձեռնությամբ բազմաթիվ երիտասարդներ, մտավորականներ, Քառօրյայի մասնակից տղաներ Երևանի Ազատության հրապարակում մոմավառություն կազմակերպեցին ու երթով շարժվեցին Եռաբլուր՝ ի հիշատակ  Ապրիլյան քառօրյա պատերազմում զոհվածների հիշատակի:

Երթի մասնակիցները նախ Ազատության հրապարակում մոմավառություն կատարեցին, շուրջպար բռնեցին, այնուհետև Քառօրյայի զոհերի նկարները ձեռքներին երթով շարժվեցին դեպի Եռաբլուր:

«Միջոցառումը փորձում ենք ավանդական դարձնել Հայաստանում: Այս տարի որոշեցինք քայլել Ազատության հրապարակից: Հիմնական նպատակն այն է, որ հայերն իմանան Եռաբլուրի ճանապարհը, ճանաչեն իրենց հերոսներին»,- «Արմենպրես»-ի փոխանցմամբ՝ ասաց երթը նախաձեռնած «Խարույկ» արշավական ակումբի տնօրեն Գեղամ Օհանյանը:

Նրա խոսքով՝ երթին միացել են բազմաթիվ մտավորականներ, երիտասարդներ, Ապրիլյան քառօրյա պատերազմի մասնակիցներ:

2016թ. ապրիլի 1-ի լույս 2-ի գիշերը ադրբեջանական կողմը Արցախի Հանրապետության նկատմամբ սկսել է լայնածավալ հարձակողական գործողություններ, կիրառել է իր զինանոցում եղած ռազմական տեխնիկայի գրեթե բոլոր հնարավոր տեսակները: Կողմերն ունեցել են մարդկային կորուստներ: Ապրիլի 5-ին՝ ժամը 1200-ի դրությամբ վերականգնվել է հրադադարը, դադարեցվել են ռազմական գործողությունները:    

 


Բաժանորդագրվեք մեր ալիքին Telegram-ում






youtube

AIM banner Website Ad Banner.jpg (235 KB)

Բոլոր նորությունները    


Digital-Card---250x295.jpg (26 KB)

12.png (9 KB)

Գործակալության մասին

Հասցե՝ Հայաստան, 0002, Երեւան, Սարյան փող 22, Արմենպրես
Հեռ.՝ +374 11 539818
Էլ-փոստ՝ [email protected]